Թուրքիայում առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած քաղաքացի
Ստամբուլի հանրապետական դատախազությունում ուշագրավ քրական գործ է հարուցվել: Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել «Հայ» բառը որպես նվաստացնող արտահայտություն օգտագործելը: Նման դեպք Թուրքիայում առաջին անգամ է գրանցվում, երբ այդ բառը որպես վիրավորանք օգտագործող անձի նկատմամբ «նվաստացնելու, վիրավորելու և սպառնալու» մեղադրանքով դատարանում քրեական գործ է հարուցվում:
Թուրքական «Հաբերդաքիքաթ» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի քաղաքացի, արմատներով հայ Լևոն Բալջըօղլուին և իր որդու՝ Արթուն Բալջըօղլուին «Հայ անհավատներ» անվանած Յուսուֆ Փոլաթին դատելու են Ստամբուլի քրեական դատարանում: Մեղադրող կողմը երկու տարվա ազատազրկման պահանջ է ներկայացնելու:
Եթե դատավարության արդյունքում Յուսուֆ Փոլաթը մեղավոր ճանաչվի ու քրեական պատասխանատվության ենթարկվի, ապա նա կլինի առաջին դատապարտյալը, ով կազատազրկվի հայկական ինքնությանը վիրավորանք հասցնելու համար: