Մեքսիկացի դերասանը ապտակել է լրագրողին (տեսանյութ)
Հայտնի մեքսիկացի դերասան Էդուարդո Յանյեսը Հոլիվուդում տեղի ունեցող միջոցառումներից մեկի ժամանակ ապտակել է լրագրողին: Այս մասին գրում է «People»-ը:
Նման միջադեպի պատճառ է հանդիսացել լրագորղի հնչեցրած հարցը, որը դուր չի եկել դերասանին: Որդու մասին հարցը լսելուց հետո նա պատասխանել է.«Թե մտահոգվում ես որդուս մասին՝ գումար ուղարկիր նրան կամ գնա խոսիր նրա հետ», ինչից հետո ապտակել է լրագրողին:
Միջադեպի մանրամասները պարզում է քննությունը: