«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության հետ կապված` մի շարք փողոցներ փակ կլինեն
Հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երեւան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, ժամը 8:00 - 24:00 - ն սահմանափակվելու է երթեւեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների - Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչեւ Էրեբունի հրապարակն ընկած հատվածում: Դադարեցվելու է նաեւ երթեւեկությունը նշված ճանապարհահատվածին հարակից բակային ելքերից:
Ժամը 09:00 -22:00 –ն դադարեցվելու է երթեւեկությունը Թամանյան փողոցում, ինչպես նաեւ Իսահակյան փողոցի, Թամանյան փողոցի երթեւեկելի մասերի միջեւ ընկած հատվածում:
Ժամը 15:00 - 19:00 -ն դադարեցվելու է երթեւեկությունը Այվազովսկու - Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից դեպի Էրեբունի հրապարակի ուղղությամբ:
Ժամը 14:30 -18:00 –ն դադարեցվելու է երթեւեկությունը Հանրապետության հրապարակում:
Ժամը 14:00 -15:30 –ն դադարեցվելու է երթեւեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան եւ Արամի փողոցների միջեւ ընկած հատվածում:
Հեծանվավազքի եւ վազքարշավի անցկացմամբ պայմանավորված` ժամը 17:00-ից 19:00-ն ընկած միջակայքի որոշակի ժամերի դադարեցվելու է երթեւեկությունը Արգիշտիի, Իտալիայի, Ամիրյան փողոցներում, Մ.Մաշտոցի պողոտայում:
Ժամը 11:30 -14:00 դադարեցվելու է երթեւեկությունը Արգիշտիի փողոցում:
Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից` հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով: