«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների միաձուլման վերաբերյալ կառավարության որոշումը քննարկման ենթակա չէ
Գրիգոր Բարսեղյան կեղծ օգտատիրոջ էջից տեղեկություն է տարածվել, որ «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների միավորումը Նորք հեգեբուժական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վահան Սիմոնյանը ծանր է տանում և համացանցում քարոզարշավ է սկսել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի դեմ: Այս բացահայտ հերհուրանքի կապակցությամբ ցանկանում եմ հայտնել, որ այդ լուր իրականության հետ որևէ աղերս չունի,ինչը առաջացրել է իմ և անձնակազմի արդարացի զայրույթը և տարակուցանքը: Գ․ Բարսեղյանը հոդվածը գրել է առանձ ինձ հետ հանդիպելու և իմ դիրքորոշումը պարզելու։
«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների միաձուլման վերաբերյալ կառավարության 22․09․2017թ․ N1165 Ա որոշումը քննարկման ենթակա չէ: Աշխատակիցներին տեղյակ է պահվել այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարւթյունը բուժանձնակազմի կրճատումներ չի նախատեսում և աշխատանքը կորցնելու խնդիր չկա, բուժաշխատողները պարզապես կտեղափոխվեն «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն։
Տեղեկացնում եմ նաև, որ «Նորք» ԲԿ-ում աշխատանքները ընթանում են բնականոնհունով, կոլեկտիվում տիրում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորդ։
Վահան Սիմոնյան.ֆեյսբուք: