Մեծ Բրիտանիայի գյուղական ռեստորանը աշխարհում լավագույնն է ճանաչվել
Ամերիկյան TripAdvisor ճանապարհորդությունների կայքը հրապարակել է TripAdvisor Travelers' Choice վարկանիշը՝ առանձնացնելով այս տարվա լավագույն ռեստորանները և սննդի կետերը: Այս մասին ասվում է մրցանակի կայքում:
Զբոսաշրջիկների և ճանապարհորդների քվեարկության արդյունքում աշխարհի լավագույն ռեստորան է ճանաչվել Մեծ Բրիտանիայի Նորթ Յորքշիր կոմսության Ադսթիդ գյուղում գտնվող The Black Swan ռեստորանը:
Բացի դրանից՝ Ռեստորանում աշխատում է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ շեֆ խոհարարը, որը ֆրանսիական Միշլեն ռեստորանային վարկանիշի աստղ է ստացել:
Շեֆ խոհարար Թոմի Բենքսը և նրա եղբայրը բացել են այս ռեստորանը, երբ նա 17 տարեկան է եղել, իսկ 24 տարեկանում նա Միշլենի աստղ է ստացել: