Հայաստանը ԱՄՆ-ից ստանալու է 17 միլիոն դոլար ֆինանսավորում
Այսօր, հոկտեմբերի 12-ին Հայաստանն ու ԱՄՆ-ը նշում են Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության 25-ամյակը։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրեզերն ասաց, որ ընթացիկ տարվա համար Հայաստանը ԱՄՆ կողմից ստանալու է 17 միլիոն դոլար ֆինանսավորում՝ երկրում իրենց ծրագրերի իրականացման համար։
«Այդ միջոցները կուղղվեն տուրիզմի զարգացմանը, էներգետիկ ոլորտին, ժողովրդավարական բլոկի ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը»,- ասաց նա։
Այն մասին, որ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» տվյալների Հայաստանը կոռուպցիոն առումով ռիսկային երկիր է, այդչափ օգնություն տրամադրելով Հայաստանին՝ մտավախություն չունեն, որ դրանք չեն ծառայի իրենց նպատակին, Դեբորա Գրեզերն պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանը կատարում է քայլեր, որոնք միգուցե փոքր քայլեր են, բայց, մեր գնահատմամբ, դրանք ճիշտ ուղղությամբ տարվող քայլեր են»:
Նա նաև նշեց, որ մոտ օրերս ինքն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախատեսում են հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետի հետ, որպեսզի քննարկեն Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն գործողությունները։