ԱՄՆ-ը դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից
ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հեզեր Նաուերտի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ դա պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարտքերի աճի, կազմակերպության մեջ հիմնային վերափոխությունների անհրաժեշտության հետ:
Որոշումը ուժի մեջ կմտնի 2018թ.-ի դեկտեմբերի 31-ից: Սակայն Վաշինգտոնը կպահի կազմակերպության հետևողի կարգավիճակը, որպեսզի իր ներդրումն ունենա որոշ հարցերի շուրջ ԱՄՆ-ի հայացքների, հեռանկարների և փորձագիտական գիտելիքների զարգացման համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան արդեն հայտնել է իր ափսոսանքը Վաշինգտոնի այս քայլի մասին: