«ԻՊ»-ը նախատեսել էր Ադրբեջանի խորհրդարանը գնդակահարել
Ահաբեկիչների խումբը, որը վնասազերծվել էր այս տարվա հունվարի 31-ին Պետական անվտանգության ծառայության կողմից, նախատեսել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորների մասսայական սպանություններ: Այս մասին հայտնել է Haqqin.az-ը:
Այս սենսացիոն հայտարարությունը պարունակվում է միակ ողջ մնացած ահաբեկչի՝ 28-ամյա Ֆարիդ Սադիխովի քրեական գործի նյութերում: Նա Ադրբեջանի՝ «ԻՊ»-ին միացած քաղաքացիներից մեկն է:
Ծայրահեղական խմբավորման անդամները ահաբեկչական հարձակումներից հետո նախատեսել էին թաքնվել Գուսարի շրջանի անտառներում: Գողացված թանկարժեք իրերը նրանք պետք է պահեին Բաքվում, իսկ ռազմամթերքը անտառ տանեին: