Բրիտանացի միասեռականը սպանել է իր որդեգրած դստերը
Բրիտանացի միասեռական Մեթյու Սկալլի-Հիքսը, իր ամուսին Քրեյգի հետ որդեգրել էր 18-ամսական աղջկա` Էլսի անունով. դրանից 2 շաբաթ անց, կարծելով, որ երեխայի մեջ «սատանա է մտել», մահվան աստիճան ծեծել է նրան: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
2016 թվականի մայիսին ամուսնական զույգը ավարտել է երեխայի որդեգրման աշխատանքները: Որդեգրումից 2 շաբաթ անց Էլսիին հասցրել են հիվանդանոց` գանգուղեղային վնասվածքով: Երեխան մահացել է հիվանդանոցում:
Սկզբում Սկալլի-Հիքսը հավաստիացնում էր, որ երեխան աստիճաններից է ընկել: Սակայն ոստիկանները կարողացել են գտնել զույգի անձնական հաղորդագրությունները, որտեղ Մեթյուն բողոքում էր, որ նա «դժողքի միջով է անցնում», երբ գտնվում է երեխայի կողքին:
Էլսիի մարմինը ուսումնասիրող փորձագետները եկան այն եզրակացության, որ երեխայի հանդեպ երկար ժամանակ բռնություն են կիրառել: Նրա վրա մի շարք վնասվածքներ են հայտնաբերվել և ուղեղի 2 կողմերից ներքին արնահոսություններ:
Ներկա դրությամբ երեխայի սպանության գործը քննվում է Քարդիֆֆի Թագավորական դատարանում: