Լիկա Սալմանյանը՝ բիզնեսի և էկրանային լռության մասին (լուսանկարներ)
Life.panorama.am-ի գրում է, որ իր զրուցակիցն է դերասանուհի, դիմահարդար Լիկա Սալմանյանը:
-Լիկա, նկատելի է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ էկրաններին Ձեզ հազվադեպ կարողենք տեսնել, մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ դուք անդադար նկարահանվում էիք: Հետաքրքիր է՝ պասիվության պատճառը ո՞րն է:
-Որպես այդպիսին՝ չկա կոնկրետ պատճառ, որ խանգարում է ինձ լինել էկրաններին: Միակ խնդիրն այնն է, որ չեմ ստանում ինձ գոհացնող առաջարկ` թե՛ հոնորարի, թե՛ կերպարների հետ կապված:
- Ձեզ բարձր վարձատրվող դերասանուհի՞ եք համարում, թե ոլորտն է չափից ավելի թույլ ֆինանսական տեսանկյունից:
-Ցածր վարձատրվող դերասանուհի չեմ, դա միանշանակ: Ես կարևորում եմ իմ ժամանակը, որը ծախսում եմ ցանկացած բանի վրա, այդ իսկ պատճառով, եթե ես չեմ վարձատրվի այնքան, որքան պետք է, ես ուղղակի ժամանակս տվյալ բանի վրա չեմ կորցնի:
-Այս ոլորտում հայտնվողները հետո դժվարությամբ են հեռանում: Դուք սիրվեցիք հանրության կողմից, հեշտ հարմարվեցի՞ք գործունեության ոլորտի փոփոխությանն ու նոր ռիթմին:
-Այս ոլորտում գտնվող յուրաքանչյուրը գիտի, թե ինչքան ժամանակ են խլում նկարահանումները: Ճիշտ եք՝ այս ասպարեզում հայտնվողները շատ դժվարությամբ են հեռանում կամ չեն հեռանում: Ես էլ չեմ հեռացել, ուղղակի որոշ ժամանակով այդ արվեստը մի կողմ եմ դրել և ինձ համար ստեղծել ու գտել եմ ևս մեկ մասնագիտություն, որը նույնպես շատ հոգեհարազատ է ինձ: Պետք է նաև ուրախությամբ ասեմ, որ մինչ օրս դրսում ինձ մոտենում են մարդիկ, ափսոսանքով խոսում, որ ինձ եթերում չեն տեսնում, այնուհետև նրանց հետաքրքրող պատասխանները լսելուց հետո հույս հայտնում, որ շուտով ինձ նորից կտեսնեն էկրաններին: Ինքս էլ շատ կարոտել եմ իմ սիրելի գործը, սիրում եմ իմ երկրպագուներին, ովքեր մինչ օրս չեն դադարում նամակներ ուղարկել: Շատ են ուրախանում, որ մարդիկ ինձ չեն մոռանում:
Մանրամասները՝ այստեղ.