«Գահերի խաղը» սերիալի դերասանի հարսնացուն վերջինիս կտրված գլուխը հայտնաբերել է սառնարանում (լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնի է «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին՝ ֆիլմի աստղ Քիթ Հարինգթոնը ու դերասանուհի Ռոուզ Լեսլին նշանվել են։ Ռոուզին հանգստյան օրերին պապարացիները նկատել էին Հիթրոու օդանավակայանում, իսկ Քիթն այդ ընթացքում շոուներից մեկում պատմում էր, թե ինչպես է ձախողել ընկերուհուն ամուսնության առաջարկ անելու ծրագիրը։
Քիթը նաև մի զվարճալի պատմութուն է պատմել այն մասին, թե ինչպես է իր հարսնացուին վախեցրել սառնարանում դրված «կտրված գլխով»։
Ջոն Սնոուի դերակատարը պատմել է որ ապրիլի մեկին «չար կատակ» է խաղացել իր ապագա կնոջ հետ։ Քիթը սերիալի նկարահանումների ժամանակ վերցրել էր կտրված գլխի մակետը, այն տուն բերել, գիշերը դրել սառնարանում, որպեսզի «ուրախացնի» սիրելիին։
«Ընտանիքս միշտ նշում է Ապրիլի մեկը։ Իսկ Ռոուզի ընտանիքը՝ ոչ։ Ես որոշեցի այդ օրը կատակով նշել, իսկ նա վախեցավ, երբ բացեց սառնարանը ու այնտեղ տեսավ կտրված գլուխ։ Բարեբախտաբար հետո նա դրան նորմալ վերաբերվեց»,- պատմել է Քիթը։