Շաքրո Մոլոդոյին անվանել են ռուսական քրեական աշխարհի առաջնորդը
Դատախազը քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյին՝ Զախարի Կալաշովին, անվանել է ռուսական քրեական աշխարհի առաջնորդը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 2013 թվականին՝ Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մահից հետո, «ամբաստանյալը գրավել է Ռուսաստանի քրեական աշխարհի առաջատար դիրքը»:
«Կալաշովն իր հովանու ներքո համախբել է մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ կերպով զբաղվում են քրեական գործունեությամբ, ովքեր նրա հանձնարարականով կատարում էին մի շարք գործեր քրեական աշխարհի ազդեցության ոլորտներում, նոր դեմքերի էին ներառում հանցավոր խմբերում»,- նշել է դատախազը:
Նա հավելել է, որ Կալաշովի ղեկավարության գտնվող խմբի մասնակիցները գործում էին հիերարխիայի մոտեցմամբ: