Կատալոնիան հետաձգեց անկախության հայտարարումը
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը խորհրդարանին հորդորել է դադարեցնել անկախության հռչակման գործընթացը, որպեսզի Իսպանիայի իշխանությունների հետ երկխոսություն սկսեն համաձայնեցված որոշում փնտրելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Նա նաև ընդգծել է, որ Կատալոնիան ազգից մանդատ է ստացել, որպեսզի անկախ պետություն դառնա հանրապետության ձևաչափով:
Նրա խոսքով՝ այս մտքին աջակցել են միլիոնավոր մարդիկ: