Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմն անցել է «Օսկարի» որակավորման փուլը
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» նոր փաստավավերագրական ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու որակավորում է ստացել: Այս մասին հայտնել է «Horizon weekly»-ն:
Այն 159 վավերագրական ֆիլմի շարքում է, որոնք ընտրվել են ավելի քան 26 000 հայտից: Այս մասին հայտնել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի համաժողովի ժամանակ:
Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Լի Ջորջը: Ֆիլմում նկարահանվել են WikiLeaks կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի տեղեկությունների արտահոսքն «ապահովող» լրագրող Սիբել Էդմոնդսը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ցեղասպանագետ Գրեգորի Սթանտոնը: