Գոհար Գասպարյանը որդի է ունեցել (լուսանկար)
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ու նրա ամուսինը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, որդի են ունեցել: Ծնողներն առաջնեկին անվանել են Վան: Հաղորդավարուհին «Instagram»-ում լուսանկար է տեղադրել ու գրել.
«Մեր Վանը լույս աշխարհ է եկել: Աստված պահապան մեր որդուն և աշխարհի բոլոր մանուկներին: Շնորհակալություն եմ հայտնում Էրեբունի բժշ. կենտրոնի հոգատար բուժանձնակազմին՝ հանձին մեր սիրելի բժիշկ, հիանալի մասնագետ Դավիթ Աբովյանի»: