«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործով դատը հետաձգվել է վկաների պակասի պատճառով
Մոսկվայի Նիկուլինյան դատարանը հոկտեմբերի 17-ին կշարունակի Զախարի Կալաշովի, ով առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ անվամբ, և նրա հանցակիցների գործի քննությունը։ Այն հետաձգվել է վկաների պակասի պատճառով։
Այսօր դատախազը դատարանում ընթերցել է Ռոչդելի փողոցում տեղակայված «Elements» ռեստորաի շորթման գործով մեղադրանքը։ Կալաշովն ու նրա 12 հանցակիցները հրաժարվել են ընդունել իրենց մեղքը։
Ռեստորանից 8 միլիոն ռուբլու շորթման դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին և հանգեցրել փոխհրաձգության: Դեպքի հետևանքով մահացել է 2 մարդ։