Ստելլա Կիրիակիդեսն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ
ԵԽԽՎ պատվիրակները Ստելլա Կիրիակիդեսին ընտրել են Վեհաժողովի նախագահ։ Նա հանդիսանում է Հայաստանի պատվիրակության թեկնածուն։
Կիպրոսի ներկայացուցիչը հոկտեմբերի 10-ին կայացած քվեարկության 3-րդ փուլում ստացել է ձայների մեծամասնությունը։
Մյուս թեկնածուն լիտվացի Էմանուելիս Զինգերիսն էր։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտն անցյալ շաբաթ հրաժարական էր տվել։
Կիրյակիդիսը կգլխավորի վեհաժողովը մինչև 2018 թվականի հունվար, երբ ԵԽԽՎ-ն կհավաքվի նոր նախագահ ընտրելու, սակայն արդեն այլ քաղաքական խմբից։