Բիլ և Հիլարի Քլինթոնները նորից կռվել են
ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը դժգոհել է «Այն, ինչ պատահել է» գրքից, որը հրատարակել է իր կինը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Նախքան Հիլլարին ուղարկել է ձեռագիրը հրատարակչություն, այն տվել է Բիլլին, որ կարդա: Վերջինը նշանակալի ուղղումներ է կատարել կարմիր գրիչով, սակայն կինը չի ցանկացել ոչինչ փոխել: Այս բանից զայրացած, Բիլլը աղբամանն է նետել ձեռագիրը»-պատմում է ընտանիքի ընկերը:
Բիլլը կարծել է, որ գրքի առանձին մասեր ցույց են տալիս` կարծես թե կինը չարացած է և տարակուսած, ինչն էլ չի համապատասխանում ԱՄՆ լիդերի կերպարին:
Աղբյուրը նշում է, որ այս պատահարից հետո ամուսինները արդեն մի քանի ամիս է փաստորեն դադարել են շփվել միմյանց հետ:
Այդուհանդերձ` Հիլլարի Քլինթոնի ներկայացուցիչը հերքել է այս լուրերը: