Ֆիլիպ Կիրկորովի հայրը պատմել է որդու անբուժելի հիվանդության և Վանգայի միջոցով դրա հաղթահարման մասին
Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Պետրոսը, առաջին անգամ պատմել է իր որդու հիվանդության մասին, որից ազատվելու հարցում օգնել է հանրահայտ Վանգան։ Երգչի հայրը խոստովանել է, որ որդին մանուկ հասակում շատ թույլ է եղել, և եթե Վանգայի օգնությունը չլիներ, հայտնի չէ, թե ինչ տեղի կունենար։ Այս մասին հայտնում է rusdialog.ru:
Նրա խոսքերով առաջին անգամը նա Վանգայի մոտ է գնացել ինչ-որ աղջկա հետ, ում ներկայացրել է իբրև իր ընկերուհի՝ Վաքնգային ստուգելու համար: Սակայն Վանգան զգացել է դա և նրանց ներս չի թողել, ասելով, որ նրանք իր մոտ են եկել խաբեությամբ:
10 տարեկանում Ֆիլիպը տառապել է ստամոքսի ծանր հիվանդությամբ, որը Պետրոսի խոսքերով, բժիշկների ուժերից վեր է եղել բուժելը:
Այդ ժամանակ Պետրոսը կրկին դիմեց Վանգային։ Վերջինս խորհուրդ տվեց ձիթապտղի յուղով չիչխան օգտագործել։ Վանգայի խորհրդով հիվանդությունը հեռացել է Ֆիլիպից։