Քիմ Քարդաշյանը կրկին անգամ չի ցանկացել թաքցնել իր բարեմասնությունները
Քիմ քարդաշյանը չի կարողանում թաքնվել պապարացիներից նույնիսկ բենզալցակայանում: Այս մասին գրում է spletnik.ru-ն:
Երեկ երեկոյան, «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping up with Kardashians) հեռուստաշոուի աստղ 36-ամյա Քիմ Քարդաշյանը ընկերների հետ ընթրիքից հետո երթևեկել է բենզալցակայան: Մեքենայից դուրս է եկել` կոնֆետներ գներու, և հենց այդ պահին ֆոտոլրագրողները նկարահանել են իրեն:
Քիմի վրա, ինչպես միշտ, այդքան էլ շատ հագուստ չկար: Նա հագել էր թափանցիկ և շատ փոքր կրծկալ, սև կիսաշրջազգեստ և վերարկու, որը աստղը բացված է թողել: Քարդաշյանը իր երեկոյան հագուստը ամբողջացրել է թափանցիկ բարձրակրունկներով:
Կարծես թե Քարդաշյանը իր համար չէր կոնֆետ գնում, քանի որ նա հիմա ինտենսիվ սպորտով է զբաղվում` մարզիչի հետ և սկսել է առողջ սնունդ օգտագործել: Ի դեպ` իր վերջին հարցազրույցի ժամանակ Քիմը ասել է, որ իր մարմնի տեսքը ավելի լավ է, քան երբևէ: