1000 ոչխարների բողոքի ակցիան ընդդեմ գայլերի՝ Լիոնի կենտրոնում (լուսանկարներ)
Ֆրանսիական Լիոն քաղաքի կենտրոնում բողոք ակցիայի են հանել շուրջ 1000 ոչխարների: Այսպես են նրանք մեկնաբանում գայլերի կողմից տնային անասունների նկատմամբ հարձակմանը իշխանությունների արձագանքի բացակայության դեմ իրենց բողոքը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Le Figaro»-ին:
Հանհարահավաքին մասնակցածները քաղաքի ղեկավարությանը հորդորում են ագարակատերերին թույլտվություն տալ գայլերին կրակելու համար: Մինչև 2023 թվականի ազգային պլանի համաձայն՝ գիշատիչների հարձակման դեպքում խորհուրդ է տրվում կրակել ոչ թե նրանց վրա, այլ օդ, որպեսզի վախեցնեն կենդանիներին:
Նաև նույն փաստաթղթով հրահանգված է, որ 2017 թվականի հուլիսի մեկից մինչև 2018 թվականի հունիսի 30-ը թույլատրվում է սպանել 40 գայլի: