«Моя Армения, ցավդ տանեմ». երգչուհի Նարգիզը մտադիր է Երևանում տուն գնել (տեսանյութ)
Հանրահայտ երգչուհի Նարգիզ Զակիրովան ֆեյսբուքյան իր էջում կիսվել է երևանյան համերգից ունեցած տպավորություններով՝ անվանելով համերգը «կախարդական»։
«Իմ քու՛յր Հայաստան։ Իմ թանկագի՛ն Երևան, հմայեցիր ու ցնցեցիր ինձ։ Կախարդական համերգ էր, երբեք չեմ մոռանա այն։ Խոնարհվում եմ նրանց առջև, ովքեր եկել էին սերս կիսելու։ Արդեն մի քանի ժամ է անցել, բայց քունս չի տանում։ Ձեզ մոտ եմ տենչում։ Ձեր հանդեպ սերը, թանկագի՛ն մարդիկ, դարերով կմնա»,- գրել է Նարգիզը։
Ջերմ մթնոլորտում անցկացված համերգից հետո նա Երևանում տուն գնելու պատրաստակամություն էր հայտնել՝ հավելելով. «Моя Армения, ցավդ տանեմ»: