ԵԽԽՎ-ում կրկին չհաջողվեց նախագահ ընտրել
ԵԽԽՎ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից ոչ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել այսօրվա քվեարկության երկրորդ փուլի ընթացքում։
ԵԽԽՎ ղեկավարը կընտրվի քվեարկության երրորդ փուլի ժամանակ, որը ծրագրված է հոկտեմբերի 10-ին։ Այդ պաշտոնին հավակնող թեկնածուներն են Ստելա Կիրիակիդեսը (Կիպրոս) ու Էմանուել Զինգերիսը (Լիտվա)։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախորդ նախագահ Պեդրո Ագրամունտն անցած շաբաթ հրաժարական էր տվել։