Բրիտանացի մոդելը օգնել է բռնել մարդկանց վրա վրաերթ կատարող հանցագործին
Բրիտանացի մոդել, ամերիկյան Calvin Klein ամսագրի դեմք Օլիվեր Չեշիրը իր Twitter-ի էջում հրապարակել է, թե ինչպես է օգնել ձելբակալել այն վարորդին, ով մեքենայով վրաերթի է ենթարկել մարդկանց մի խմբի Լոնդոնում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Ինձ հետ ամեն ինչ լավ է: Շնորհակալություն նրանց, ովքեր օգնել են ինձ բռնել նրան և արագ ժամանած ոստիկանությանը» - մասնավորապես գրել է նա:
The Daily Mail-ի հետ զրույցում մոդելը ասել է, որ պատահարի ժամանակ նա իր մեքենայի մեջ էր գտնվում` պատահարից ոչ շատ հեռու: «Ես դուրս եկա մեքենայից և բռնեցի նրան. մենք երեքով էինք նրան պահում, և ինչ-որ մեկը ոստիկանություն կանչեց» - վերհիշում է Չեշիրը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Լոնդոնում ավտոմեքենան դուրս է եկել մայթ և վրաերթի ենթարկել մարդկանց խմբին: Կան 11 տուժածներ:
Ոստիկանությունը բացառում է ահաբեկչության հնարավորությունը: