Սպիտակ տունը մանկապարտեզ է դարձրել. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում իր դժգոհությունն է հայտնել սենատի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Բոբ Քորկերի մասին:
Նա մասնավորապես գրել է.
«Սենատոր Բոբ Քորկերը աղերսում էր ինձ՝ աջակցել իր թեկնածությանը Թեննեսիում վերընտրման համար: Ես ասացի՝ ոչ, և նա հրաժարվեց առաջադրվել (ասաց, որ առանց իմ հովանավորության չի հաղթի): Բացի այդ, նա պետքարտուղար էր ցանկանում դառնա, և ես դրան պատասխանեցի՝ «ոչ, շնորհակալություն»
Բացի դրանից, նա հայտարարել է, որ Քորկերը շատ դեպքերում կրում է Իրանի հետ «սարսափելի» պայմանագրի մեղավորությունը, և առաջարկել է նրան Սպիտակ Տան ակտիվ հակառակորդ համարել:
Հանրապետական սենատոր Քորկերը, սակայն, անպատասխան չի թողել Թրամփին՝ իր հերթին գրառում կատարելով Twitter-ում.
«Ամոթալի է, որ Սպիտակ տունը վերածվել է մեծահասակների համար նախատեսված մանկապարտեզի» - մասնավորապես գրել է սենատորը: