Պուտինը վրեժ է լուծում ԽՍՀՄ փլուզման համար. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրել է Վլադիմիր Պուտինին՝ Խորհրդային միության փլուզման և Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլանման համար վրեժխնդիր լինելու ցանկության համար: Այս մասին գրում է The Sunday Times-ը։
Քլինթոնը Պուտինին մասնավորապես անվանել է «իսկական չարագործ»։
Որպես խոստովանություն, նա նաև հավելել է, որ «հրեշավոր պատասխանատվություն» է զգում այն բանի համար, որ չի կարողացել հասկանալ, թե ինչպես հաղթել Թրամփին։
Այսուհանդերձ նշենք, որ Բիլլ Քլինթոնի կինը շարունակում է մեղադրել Վլադիմիր Պուտինին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտության մեջ ազդեցություն ունենալու համար: