Պիկեն և Շակիրան բաժանվել են
Օրերս հայտնի է դարձել, որ 40-ամյա երգչուհի Շակիրան և 30-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեն 7 տարի հարաբերություններից հետո բաժանվել են: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Վերջին անգամ զույգին միասին տեսել էին Մեսսիի ամուսնության ժամանակ:
Ըստ աղբյուրների՝ բաժանման պատճառն այն է, որ Պիկեն բավական ժամանակ չի հատկացնում երգչուհուն և հատկապես՝ նրանց երեխաներին՝ 4-ամյա Միլանին և 2-ամյա Սաշային:
Այս ամենին ի հակադրություն՝ զույգի գործակալը պնդում է, որ հարաբերություններում ոչինչ չի փոխվել: