Էմմա Սթոունը Լուի Վիտոն բրենդի նոր դեմքն է
Օսկարակիր դերասանուհի, գեղեցկուհի Էմմա Սթոունը պայմանագիր է կնքել Louis Vuitton բրենդի հետ: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Տեղեկատվությունը հրապարակվել է բրենդի Instagram պաշտոնական էջում և նորությունը Louis Vuitton-ի տնօրեն Նիկոլյա Գեսկյերը այսպես է մեկնաբանել.
- Ես իրոք երջանիկ եմ: Այսօր Էմմա Սթոունը միանում է Louis Vuitton թիմին՝ որպես նոր դեսպան:
Դերասանուհին բրենդի հետ համագործակցությունից 2 տարվա ընթացքում կաշխատի 6-10 մլն դոլլար: