Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ԴԱԻՇ-ի և «Ալ-Քաիդայի» ահաբեկիչներին աջակցելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրներն աջակցում են ԴԱԻՇ և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումներին։
«ԴԱԻՇ-ը, «Ալ-Քաիդան», PKK-ն՝ նրանք բոլորը թաքնվում են Արևմուտքում։ FETO-ն (Ֆեթուլահ Գյուլենի շարժումը) նույնպես Արևմուտքում է։ Նրանք ստանում են շատ լուրջ ֆինանսական աջակցություն»,-ասել է նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ակտիվիստների առջև ելույթի ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի իշխանություններն անվտանգության նկատառումներով համակարգում են իրենց գործողությունները Ռուսաստանի հետ սիրիական Իդլիբում։