Իսպանիայի վարչապետը թույլատրել է Կատալոնիայում իշխանափոխության հնարավորությունը
Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը El Pais ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում այն դեպքերի զարգացումը, երբ նա կօգտվի Կատալոնիայի ինքնիշխանությունը լուծարելու իր իրավունքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ռախոյը պատմել է լրագրողին, որ 39 տարվա ընթացքում առաջին անգամ իսպանական սահմանադրության 155-րդ հոդվածը կգործարկվի, որը կդադարեցնի տարածաշրջանի ինքնավարությունը և իշխանական մարմինները կտեղափոխի Մադրիդի իշխանության տակ:
Նա նշել է, որ Կատալոնիայի իշխանությունները պետք է չեղարկեն Հոկտեմբերի 1-ին անցկացրած հանրաքվեի արդյունքները: Ընդ որում՝ նա հրաժարվել է բանակցություններ վարել տարածաշրջանի հետագա ճակատագրի համար: