Ժպիտը երեսին դեպի գերեզման (լուսանկարներ)
Ռումինիայի հյուսիս-արևմուտքի Սապանտա քաղաքում այսպես կոչված «ուրախ գերեզմանոցն» է տեղակայված: Մեզ համար սովորական ավանդական տխուր խաչերի փոխարեն այստեղ գերեզմանաքարերը վառ գույներով են ներկված և տարբեր նկարներով նկարազարդված:
Չնայած նրան, որ գերեզմանոցը տեղակայված է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 600 կմ հեռավորության վրա, այստեղ բազում տուրիստներ են գալիս:
«Սա ուղղակի գերեզման չէ: Մարդիկ հասկացել են, որ սա իրոք այն վայրն է, որտեղ դուք կարող եք ծիծաղել մահվան վրա» - բացատրել է 62-ամյա Դումիտրու Պոպ Տինկուն՝ այն քանդակագործը, ով կառուցել է գերեզմանոցը: