2018թ-ի արտադրության «iPhone»-ները չեն աշխատի Ռուսաստանում
Փորձագետների խումբը հաղորդել է, որ հաջորդ տարի թողարկվելիք «iPhone»-ները չեն կարողանա գործարկվել Ռուսաստանում: Պատճառը «Apple»-ի ծրագրավորողների որոշումների և ՌԴ-ի օրենքների մեջ է: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
2018 թվականաին «iPhone»-ները կթողարկվեն առանց սովորական «SIM»-քարտերի համար նախատեսված տեղերի, դրանց փոխարեն նոր մոդելները կունենան ներկառուցված «eSIM» մոդուլներ: Դրա շնորհիվ օգտատերը կարող է գրանցել բջջային հեռախոսը համացանցում՝ ստեղծելով վիրտուալ «SIM» քարտ:
Սակայն Ռուսաստանի օրենքներն արգելում են օգտագործել տվյալ տեխնոլոգիան կիբերհանցագործների կողմից պոտենցիալ սպառնալիքների պատճառով: Նրանք կարող են գողանալ բաժանորդների նույնականացմն մոդուլները: