Չափազանց սեքսուալ տեսք ուներ. Մելանյա Թրամփն իր հագուկապով կրկին ցնցել է համացանցը (լուսանկարներ)
Համացանցում ակտիվորեն շարունակվում է քննարկվել Մելանյա Թրամփի հագուկապը տարբեր միջոցառումների ժամանակ: Այս անգամ նա ուղեկցել է իր ամուսնուն Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված է եղել լատինոամերիկյան ժառանգությանը:
Մելանյան ներկայացել է վառ կիսաշրջազգեստով, որը շատերին ֆլամենկոյի ոճն է հիշեցրել: Նա այն համադրել էր կաթնային երանգի բլուզի հետ: Նմանատիպ հագուստ հագնում էին 40-50-ականներին: Կոշիկները կիսաշրջազգեստի գույնին են եղել:
Այս անգամ ևս Մելանյան հանրությանն առանց քննադատությունների չթողեց: Շատ ԶԼՄ-ներ նշել են, որ նա չափազանց սեքսուալ էր այդ բլուզով, որն ընդգծում էր նրա բարեմասնությունները: