Ջոն Քենեդիի կարմիր փայտից պատրաստված մոտորանավակը վաճառել են 75 հազար դոլարով
Ջոն Քենեդիի կարմիր փայտից պատրաստված մոտորանավակը Նյու Յորքի աճուրդում վաճառել են 75 հազար դոլարով: Այս մասին հայտնում է Sky News-ը։
30 հազար դոլարով վաճառվել է նաև ճոճանակ-բազկաթոռը, որը պատրաստվել է հատուկ Քենեդիի վնասված մեջքի համար։ Եվս մեկ բազմաթոռ, որն օգտագործել է նաև Քենեդին և Լոնդոն Ջոնսը, վաճառվել է 10 հազար դոլարով։