Ռուսաստանում որսորդը սպանել է սունկ հավաքողին՝ նրան շփոթելով վայրի խոզի հետ
ՌԴ Տուլայի մարզում որսորդը սպանել է սունկ հավաքող տղամարդուն՝ վերջինս շփոթելով վայրի խոզի հետ, հայտնում է ՔԿ տարածքային վարչության կայքը:
Կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով տուլացի 40-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է հոկտեմբերի 7-ին, Դուբենսկ շրջանում:
Հետաքննության վարկածով՝ որսորդներից մեկը տղամարդուն շփոթել է վարազի հետ և կրակել: Տղամարդու հետ սունկ հավաքող կինը չի տուժել:
Նշվում է, որ որսորդի փաստաթղթերը կարգին են, նա ունի արտոնագիր, իսկ զենքը, որից կրակել է՝ գրանցված է:
Հարուցվել է քրեական գործ՝ «անզգուշությամբ մահ պատճառել» հոդվածով: Որսորդին սպառնում է 2 տարվա ազատազրկում: