Շակիրայի մարզիչը բացահայտել է երգչուհու հիանալի կազմվածքի գաղտնիքը (լուսանկարներ, տեսանյութեր)
40-ամյա երգչուհին բոլորին մշտապես հիացրել է իր գեղեցիկ կազմվածքով: Սակայն քչերն են պատկերացնում, թե նման կազմված ունենալն ու պահպանելի ինչպիսի ջանքեր են պահանջում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Շակիրայի մարզիչը Աննա Կայզերը պատմել է նրա պարապմունքների և խիստ սննդակարգի մասին:
Շակիրան արդեն երկար տարիներ է հաճախում Նյու Յորքում գտնվող AKT InMotion Studio սպորտային ակումբը: Հատուկ նրա համար մշակվել են մի շարք վարծություններ, որոնք ավելի ինտենսիվ ազդեցություն են ունենում որգչուհու կազմվածքի պահպանման համար:
Երգչուհու համար 2 ժամ տևած համերգային շոու ծրագիրը և հինգ ամիս տևած համերգային շրջագայությունը սպառող էին և վերականգնվելու, իր առողջությունը և արտաքին տեսքը պահպանելու համար նա պետք է լիներ լավ մարզավիճակում: