«Նա ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանին (լուսանկար)
Հոկտեմբերի 6-ին Սյուզան Մարգարյանը տոնում էր ծննդյան տարեդարձը: Սիրուշոն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել` կատարելով հետևյալ գրառումը.
«Մայրս ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է միշտ եղել։ Ունենալով ակտիվ աշխատանք, լինելով սիրված ու պահանջված երգչուհի Հայաստանում եւ սփյուռքում` նա ինձ համար կարողացել է միշտ լինել լիարժեք ու գերազանց Մայր։ Իր օրինակով ցույց է տվել, որ կինը պետք է կարողանա համատեղել այդ երկուսը եւ դեռ շատ ավելին։ Շնորհավոր ծնունդդ, Մամ»: