Կինոգործիչների միության նախագահ է ընտրվել Հարություն Խաչատրյանը
Կինոգործիչների միության նախագահի ընտրությունը կայացավ այսօր՝ միության համագումարի ընթացքում: Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ: Միության նախագահ է ընտրվել ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Կինոգործիչների միության նախագահի թեկնածուները երեքն էին՝ ռեժիսորներ Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը: Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը մահացել է այս տարվա հունիսի 23-ին: