Ադրբեջանական պատմության դասագրքերում տեղ գտած Մեծ Հայքի քարտեզը մեծ իրարանցում է առաջացրել
Ադրբեջանում սոցիալական ցանցերի օգտատերերը մեծ աղմուկ են բարձրացրել Ադրբեջանի պատմության դպրոցական դասագրքում տեղ գտած «սխալի» պատճառով, հաղորդում է «Vesti.Az»-ը։
Ռուսական հատվածի 10-րդ դասարանի դասագրքում տեղադրվել է քարտեզ, որում պատկերված է «ծովից ծով Հայաստանը»։ Ըստ ադրբեջանցի օգտատերերի, քարտեզում Հայաստանի անվան տակ գտնվող տարածքները իրականում պատկանել են Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային և Իրանին
Նշվում է, որ դասագիրքը, որը խմբագրել են 9 հեղինակներ, այս տարի հրապարակվել է Բաքվում 7000 օրինակով։