Քաղաքական հումոր Էրդողանի և նրա ստերի մասին
Էրդողանի անթիվ ու անհամար սուտի հայտարությունները Քրդստանի վրա հարձակվելու, տնտեսական շրջափակումների մասին, ինձ մի անեկդոտ հիշեցրեց, որը ժամանակին պատմել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:
Ուրեմն մի թուրք մահանում ա ու գնում էն աշխարհ: Այնտեղ էտ մարդը տեսնում ա, որ շուրջ բոլորը անթիվ անհամար ժամացույցներ են, որոնց սլաքները տարբեր արագությամբ են պտտվում: Սա հարցնում ա , թե էս ի՞նչ ժամացույցներ են, պատասխանում են.
-Սրանք, մեռած մարդկանց ժամացույցներն են:
-Բա, ինչի՞ հմարա են սլաքներն արագ կամ դանդաղ պտտվում:
-Ժամացույցի տերը իր կյանքում ինչ չափի սուտ խոսացել է , ժամացույցի սլաքն էլ այդ արագությամբ է պտտվում, եթե շատ է խոսացել, արագ է պտտվում, եթե քիչ՝ դանդաղ, եթե սուտ չի խոսացել՝ ընդհանրապես չի պտտվում:
Էս թուրքն էլ, ասում ա.
-Մեր երկրում մի նախագահ կար, անունը Էրդողան, իրա ժամացույցն եմ ուզում տենալ:
-Իրա ժամացույցը տարել են դժոխք, որպես վինտիլյատոր օգտագործելու համար:
Կարեն Հովհաննիսյան.ֆեյսբուք: