Իրանն առաջարկում է նավթաքիմիական արդյունահանման ֆորում ստեղծել
Mehr News-ը հայտնում է,որ Իրանը միջազգային կազմակերպություններին առաջարկել է գլոբալ ֆորում ստեղծել՝ նավթաքիմիական արդյունահանող երկրների համար։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նավթի նախարար Աբդուլհուսեյն Բայաթը։
«Նավթաքիմիական արդյունահանման երկրների ֆորում»-ը կնպաստի արտահանողների համակարգմանը»,-ասել է նա։
Բայաթը, ով նաև Իրանի ազգային նավթաքիմիական ընկերության տնօրենն է, նշել է, որ Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանը, Կատարը, Իրանը և Թուրքիան հանդիսանում են կառույցի պոտենցիալ անդամներ։ Ստեղծվելիք կառույցը նպատակ ունի ֆինանսավորել և տեխնոլոգիական համագործակցություն սկսել անդամ երկրների միջև։
Իրանի ազգային նավթաքիմիական ընկերությունը հանդիսանում է նավթարդյունահանող երկրորդ խոշոր ընկերությունը Մերձավոր Արևելքում՝ Սաուդյան Արաբիայից հետո։