Հղի Քլոե Քարդաշյանը և նրա սիրելին որոշել են միասին ապրել. հայուհին նոր առանձնատուն է փնտրում (լուսանկարներ)
Եվ չնայած Քլոե Քարդաշյանն ու նրա բոյֆրենդ Տրիստան Թոմփսոնը հայտարարում են, որ ամուսնանալու մտադրություն չունեն, Քլոեն, այնուամենայնիվ, սկսել է նոր առանձնատուն փնտրել, որտեղ մտադիր է ապրել մարզիկի հետ, հայտնում է People-ը:
Նշենք, որ 33-ամյա Քլոեն ներկայում ապրում է վիթխարի առանձնատանը, որը նախկինում պատկանել է Ջասթին Բիբերին:
Սակայն, ինչպես հայտնում է պարբերականը, ռեալիթի շոուի աստղը ևս մեկ տուն է ցանկանում գնել, որտեղ կկարողանա ապրել Տրիստանի հետ: Հավանաբար, ներկայիս առանձնատունը նա Ռոբին կթողնի, որն ապրում է Քայլի Ջեների տներից մեկում: