Նիկոլ Փաշինյանը արդեն 3-րդ անգամն է պատգամավոր ընտրվում. իշխանությունը դա թույլ չէր տա, եթե նրանց խանգարեր
Ժամանակ առ ժամանակ ժողովրդի հիշողությունը թարմացնել է պետք։ Երևի մոռացել եք, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամն է պատգամավոր ընտրվում, որի ընթացքում լուրջ քայլեր չի ձեռնարկել իշխանափոխության համար, բոլորս էլ լավ ենք հասկանում, որ ցանկության դեպքում իշխանությունը երկրորդ անգամ չէր էլ թողնի Նիկոլը հայտնվեր Ազգային ժողովում, եթե նրանց խանգարեր։
Գագիկ Ծառուկյանը որպես ընդդիմություն անցյալ է, որը ոչինչ էլ չարեց այդ առումով։ Արամ Սարգսյանը՝ այս մարդուն այդպես էլ չհարգեցի, նա իր ժամանակն ուներ, և ոչինչ էլ չարեց այդ ժամանակ բոլորն էլ լավ հիշում են։
Րաֆֆին չկա, ու եթե լիներ էլ, ապա նորից կարող ենք ասել, որ հուսախաբություն կլիներ։ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի մի մասնիկն է ուրիշ ոչինչ։ Այսինքն տրամաբանորեն մի խայտառակ վիճակում ենք անգամ քաղաքական տեսանկյունից, եթե միջազգային հանրությունը նայի կտեսնի, որ այստեղ միայն մեկ կուսակցություն կա, և երկրորդ տարբերակ չկա։
Ցավով եմ նշում, բայց միշտ հիշեք, որ մի անգամ հուսախաբ արածը երկրորդ անգամ էլ կանի, իսկ ՀՀԿ-ն ինչպես իրենն է արել այդպես էլ կշարունակի։ Ինչպես հայտնի խոսքն է ասում, ընդդիմություն են դառնում, ոչ թե նրանք, ովքեր ուզում են բան փոխել, այլ նրանք, ովքեր ուզում են իրենց նույն շահույթները ստանալ․․․
Նիկոլայ Չերենկո. Ֆեյսբուք: