Նա սուպերհերոս է. բրիտանացի դիզայներները Պուտինին նվիրված հագուստի հավաքածու են ստեղծել
Բրիտանական բարձրակարգ «Matchless London» բրենդը ներկայացրել է առաջին իրն իր հավաքածուից, որը նվիրված է Վլադիմիր Պուտինին: Դա կաշվե բաճկոն է՝ 1699 դոլար արժողությամբ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Business Of Fashion»-ին:
Հավաքածուն ամբողջական տեսքով կներկայացվի 2018 թվականի հունվար ամսին և կդառնա «Հերոսներ» հավաքածուի մի մասը: Դրա մեջ մտնում են սուպերհերոսներին նվիրված հավաքածուներ, օրինակ՝ Բրյուս Ուենին (Բեթմեն) և «Աստղային պատերազմներից» Հան Սոլոին;
«Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում ենք ժամանակակից սուպերհերոս և մեծ տեղ ենք տալիս նրա անձնական խառնվածքին, տղամարդկային իմիջին, հումորի զգացումը և համաշխարհային առաջնորդի դերում նրա հանգստությունը»,- նշել է ընկերության գործադիր ղեկավարը: