Բրենդը հասանելի կլինի բոլորին. Վաչե Թովմասյանի կինը բիզնես է հիմնել
Հումորիստ Վաչե Թովմասյանի կինը` Գայանե Մանուկյանը, այսուհետ կներկայացնի «Just Black» իր հեղինակային բրենդը: Գայանեն իր բրենդով հայկական նորաձևության մեջ նոր ուղղություն կբերի, քանի որ ապրանքանիշի անունն արդեն հուշում է, որ այստեղ մուտքը միայն սևով է:
Life.panorama.am-ի հետ զրույցում Գայանե Մանուկյանը պատմեց «Just Black»-ի ստեղծման ու նպատակների մասին:
«Այս գաղափարը վաղուց ունեի, մոտ 7 տարի առաջ, սակայն այնպես ստացվեց, որ այն կյանքի կոչվեց միայն վերջերս: Սև գույնը մշտապես ինձ ոգեշնչել է, այն ինձ համար գույների ամենահետաքրքիր միքսն է, քանի որ ինչպես հայտնի է, բնության մեջ սև գույն չկա, այն բոլոր գույների միախառնումն է: Այս փաստը դեռ գեղանկարչությունից էր ինձ գրավել, նաև ցանկացել եմ կոտրել մեզանում տարածված կարծրատիպը, թե հայերը սև են հագնում, քանի որ տեսակով մռայլ են: Ինքս փորձել եմ սևն ավելի դրական կողմից ներկայացնել, ու չեմ բացառում, որ մի օր այն կարող է դառնակ ազգային ոճային բրենդ: Այս բրենդը ստեղծելիս ոգեշնչվել եմ նաև հայի ազատատենչ ու պայքարող ոգուց, որի փոքրիկ հաղորդագրությունները իմ հավաքածույում արտահայտվում են պատրոնդաշի տեսքով: Եվ, վերջապես, Ավրորա նախագիծն է ինձ շատ ոգեշնչեց որպես հայի ոգու վերածնունդի նոր սկիզբ:
Կարծում եմ` Ավրորա նախագծի գոյությունը հայերիս կյանքում կարող է շրջադարձային լինել, այն նոր սկիզբ է մեզ համար: Հենց այդ նախագծին է նվիրված մեր հավաքածուի միակ սպիտակ զգեստը, որը չի լինի վաճառքում, այն աճուրդի պետք է հանվի, որի հասույթը բարեգործական նպատակի կծառայի»,- պատմեց Գայանեն:
«Just Black»-ում ներառված են սևի բոլոր երանգները.
«Մեզ մոտ կլինեն կապույտ, կանաչ, կարմիր և դեղին երանգի սև հագուստներ ու պարագաներ, մենք փորձել ենք այդ երանգները համատեղել սևի հետ, որպեսզի հաճախորդները ևս կարողանան ճիշտ համադրություններ կատարել: Այսինքն` մեր նպատակն էր ցույց տալ, որ սևը կարելի է համադրել մյուս գույների հետ, այն գոյություն ունեցող գույների խտացումն է ու պարզապես ճիշտ ներկայացնել է պետք:
Իհարկե, նպատակնեից գլխավորն էր նաև այն, որ կոտրեինք նշածս կարծրատիպը. մենք ուզում ենք սևը պոզիտիվի մեջ ներկայացնել: Ի վերջո, բոլորս էլ սևի մեջ մեզ ազատ ենք զգում, այն դասական երանգ է, որը տեղին է միշտ ու ամենուր: Սևը ազդեցիկ է ու նախատեսված է բոլոր հոգեկերտվածքների համար: Սևը աբսոլյուտ է, եւ անգամ մեր տարբերանշանը` սև կետիկը, հենց այս աբսոլյուտի նշանն է, որի մեջ ամեն ինչ է ներառվում»,- հավելեց նա:
Շարունակությունը՝ այստեղ.