Գերմանացիների նվերը՝ Պուտինին
Բեռլինում գրաֆիտի է հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով: Դա տեղի է ունեցել այսօր՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան տարեդարձի օրը:
Հեղինակները պատկերը զարդարել են Ֆրիդրիխ Շիլլերի «Դեպի ուրախություն» ստեղծագործության տողերով, որի տեքստը Եվրոպայի խորհրդի և Եվրամիության հիմնի հիմքում է ընկած: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ներբողի տեքստը գրված է ռուսերենով և գերմաներենով: Գրաֆիտիի վրա կա երկու սպիտակ աղավնի, որոնցից մեկը նստած է Պուտինի աջ ձեռքին: Աշխատանքը գտնվում է գրեթե երկու քաղաքային օկրուգների՝ Կրոյցբերգի և կենտրոնական Միտտեի սահմանին: Դրանից մի քանի տասնյակ մետր այն կողմով անցնում էր Բեռլինի պատը, որը կիսում էր գերմանական մայրաքաղաքը մինչև Գերմանիայի վերամիավորումը:
Վլադիմիր Պուտինն այսօր դառնում է 65 տարեկան: