Շատ եմ աշխատում բեմական կեցվածքիս վրա. «Միսս Արմենիա 2017» մեկնելու է Չինաստան՝ մասնակցելու «Միսս Աշխարհ»-ին (լուսանկարներ)
«Միակ բանը, որ մտածում եմ, Հայաստանը պատվով ներկայացնելն է»,- NEWS.am STYLE-ի հետ, խոսելով «Միսս Աշխարհ» մրցույթի մասին, ասաց «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը:
Լիլին Չինաստան է մեկնում հոկտեմբերի 20-ին: Մեզ հետ զրույցում 17-ամյա տիտղոսակիր աղջիկը նշեց, որ այս ընթացքում աշխատում է իր վրա. «Շատ եմ աշխատում բեմական կեցվածքիս վրա»,-նշեց նա:
Հարցին, թե տեսե՞լ է, արդյոք, «Միսս Աշխարհ» մրցույթի՝ մյուս երկրների ներկայացուցիչներին և ինչ կարծիք ունի նրանց մասին, Լիլի Սարգսյանը պատասխանեց.
«Աղջիկներին տեսել եմ, և, ինչպես և սպասում էի, շատ գեղեցիկ աղջիկներ են»:
«Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 20-ը՝ Չինաստանում: Ավելի վաղ Լիլին ասել էր.
«Տեսանյութ ենք նկարել, որտեղ ներկայացնում եմ ինքս ինձ՝ նախասիրություններս, հետաքրքրություններս, որը ուղարկելու ենք «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին, անգլերենս եմ ավելի զարգացնում, մրցույթի համար հագուստ են ընտրում, մարզվում եմ, շատ հագեցած է օրս անցնում: Մրցույթին հաշված օրեր են մնացել, մրցույթից մեկ ամիս առաջ պետք է մեկնեմ Չինաստանի Սանյա քաղաք, քանի որ նախապատրաստական աշխատանքները սկսվում են նախքան մրցույթը»։
Հիշեցնենք, որ հինգ տարվա ընդմիջումից հետո այս տարի սեպտեմբերի 24-ին Հայաստանում կրկին գեղեցկության մրցույթ անցկացվեց, որն առանց աղմուկ չանցավ: