Դինքի սպանության գործով 5 կասկածյալ ազատ են արձակվել
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին գլխավոր ծմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատարանը որոշ կասկածյալների ազատ է արձակել։ Այս մասին տեղեկացրել է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը:
Ինչպես հաղորդվում է, դատարանը դահլիճից ազատ է արձակել Սամսունի ոստիկանության պետերից Մեթին Բալթային, Ահմեդ Չեթիներին, Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցներից Էրգյուն Յորուլմազին, Հուսեյն Յըլմազին և Գազի Գյունային։
Դատավարությունը շարունակվելու է դեկտեմբերի 4-ից 8-ը։