Հայտնի է, թե ով կլինի ԵԽԽՎ նոր նախագահը
Ինչպես արդեն հայտնի է, երեկ հրաժարական ներկայացրեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ում աշնանային լիագումար նիստում պատրաստվում էին անվստահություն հայտնել:
Նոր նախագահի ընտրությունները տեղի են ունենալու հունվար ամսին, իսկ մինչ այդ նիստը նախագահելու է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ անգլիացի Ռոջեր Գեյլը:
«Հրաժարականից հետո Վեհաժողովի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլն ավտոմատ կերպով ստանձնել է նախագահի պարտականությունները»,- նշված է փաստաթղթում:
Ըստ ԵԽԽՎ կանոնների, նա կգործի մինչև Վեհաժողովի նստաշրջանի հաջորդ հատվածում նոր նախագահի ընտրությունը:
Հունվարից ԵԽԽՎ-ն կնախագահի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը: Կուսակցության ներսում որոշում է կայացվել, որ առաջադրելու են Միխելե Նիկոլետիի թեկնածությունը: Հունվարին միայն տեղի կունենա ձևական քվեարկություն: