Շակիրան և Պիկեն բաժանվել են
Երգչուհի Շակիրան և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվել են:
Շակիրայի եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի սիրո պատմությունը տևեց յոթ տարի: Հայտնի է, որ ամուսինների հարաբերությունները սկսել են 2011 թ–ից: Զույգն ունի երկու որդի՝ Միլանը և Սաշան: Այս մասին գրում է «Gazeta.ru-ն»` հղում տալով իսպանական աղբյուրներին:
Այս ամբողջ ընթացքում Ժերարն ու Շակիրան ապրում էին քաղաքացիական ամուսնության մեջ եւ բազմիցս հայտարարել էին, որ չեն պատրաստվում ամուսնանալ:
Մամուլում զույգի միջև առկա տարաձայնությունների մասին հաղորդումներ էին հայտնվել դեռևս սեպտեմբերին: Աղբյուրը նշում է, որ աստղային զույգը ամիսներ առաջ է միասին ներկայացել հանրությանը:
Այժմ հաղորդվում է, Շակիրան հեռացել է իրենց տնից, և հայտնի չէ, թե որտեղ է և ում հետ են երեխաները: